Ինչպես բոլոր բնագավառներում այդպես էլ կրթական հարթակում պետք է անդադար զարգացումներ դիտարկվենշ դա ոթ թե անհատի կամ դպրոցի պահանջ կամ անհրաժեշտություն է, այլ հենց ժամանակի պահանջը: Կրթական ծրագիրը, որը գուցե գերազանց արդյունք է ցուցադրել 10 կամ 20 տարի առաջ չի կարող լինել արդիական քանի որ ժամանակի պահանջն այլ է, զարգացում են ապրում տեխնոլոգիաները մարդկային գիտելիքները բավարար համարելու համար արդեն այլ պահանջներ են առաջ գալիս: Ներկայումս դպրոցականները ապրում են մի շրջանում, երբ բոլոր թեորեմային գիտելիքներից շատ ավէլի կարևր է ունենալ հստակ, անկաշկանդ սեփական կարծիք և կարողանալ ճիշտ ներկայացնել այն կյանքի կարևորագույն պահերին: Կարծում եմ այս ինքնավստությունը առավել հեշտ է ձևավորել այն երեխաների մոտ, ովքեր գալով առաջին դասարան բախվում են այն հանգամանքին երբ իրենց դասընկերների առաջ սկսում են արտահայտել մտքեր և ձևավորել սեփական եսը:

Ինչ էլ վերաբերում է թվաբանությանը, ինչպես և մյուս դպրոցական առարկաներին, եթե մենք որպես մանկավարժներ ցանկանում ենք ձևավորել ոչ թե ժամանակվոր անգիր արված և չմարսված որևէ ինֆորմացիա, որը դժվար է գիտելիք անվանել, ապա պետք է առջնային նպատակ դարձնենք երեխայի պատկերավոր մտածողությունե զարգացնելը, ինչը կարելի է անել միայն պրակտիկ առաջադրանքների օգնությամբ, տարբեր իրավիճակներում օրվա թեման յուրացնելով: