Շալվա Ամոնաշվիլի. «Գնահատականներ»

Միանշանակ համամիտ եմ գնահատման թվանշանների վատ անրադարձին երեխաների ինքնահաստատման և գիտելիքների ընկալմանը որևէ ձևով հատկանշելուն, այնուամենայնիվ համեստ փորձս ստիպել է մտածել որ հատկապես կրտսեր դպրոցի երեխաները երբեմն այդ քաջալերանքի կարիքը զգում են և ունենում են պահանջմունք առանձնացված լինելու և գովեստի խոսքեր լսելու, այստեղ մանկավարժի աշխատանքը պետք է մաքսիմալ հմուտ լինի չկոտրելու երեխայի ձգտումը, գովերգելու նրան, միևնույն ժամանակ մյուսներին չկոտրելու այլ հակառակ լավ օրինակին հետևելու ուղղորդելու հարցում:
Այնուամենայնիվ ընտանեկան դաստիարակության վերաբերող <> հատվածը ինձ շատ դիպուկ և հատկանշական թվաց: Անկախ սեռից և տարիքից յուրաքանչյուր երեխա իր սխալների հետևանքները պետք է հասկանա և ոչ թե պարզապես առաջնորդվի վախով կամ կաշառքով: Յուրաքանչյուր ծնող պետք է կարևորություն տա նմանատիպ ընկերական անկեղծ խոսակցություններին և ինքը անկեղծ լինի իր երեխայի հետ: Ամեն անգամ երբ գլուխ է բարձրացնում մեր ծնողական ինքնազոհությունը, մենք դրանով իսկ զրկում ենք մեր երեխաներին իրենց արարքները վերլուծելու և դասեր քաղելու հնարավորությունից: Պետք չէ մոռանալ, որ ընտանիքում ձևավորված բնավորությունը, արժեքները ու սովորությունները վերջնական արդյունքում դուրս են գալու հասարակություն և ժամանակի ընթացքում ձևավորեն նոր արժեքներ: