Рубрика: Լողափնյա ճամբար

Ամառային լարցուցիչ կրթության ճամբար. լուսաբանում (28.06-02.07)

Օր առաջին՝

Ամառային լարցուցիչ կրթության ճամբարի նախագծի համաձայն յուրաքանչյուր ճամբարականի օրը սկսվում է մարմնամարզությամբ, որին հաջորդում է միջավայրի խնամքը՝ ճամբարականների հետ միասին խնամում, մաքրում ենք մեր միջավայրը, ջրում ծաղիկները և բույսերը։

Ճամբարականի առօրյայից անպակաս է լողը։ Առաջին օրն ունեցանք նաև հեծանվավարություն։

Տեխնոլոգիական պարապմունքի ընթացքում ճամբարականները նկարեցին և գունավոր թղթերով պատրաստեցին ծովային և ջրային կենդանիներ։ Իսկ բակային խաղերը կազմակերպվում էր իրենց իսկ կողմից առաջարկվող խաղային տարբերակներով։

Օր երկրորդ՝

Ճամբարականների երկրորդ օրն էլ ինչպես միշտ իրականացվեց միջավայրի խնամք, որի ընթացքում ևս մեկ անգամ փաստեցինք միջավայրի մաքրության և խնամքի կարևորության մասին։

Երաժշտական պարապմունք ունեցանք Հասմիկ Մաթևոսյանի հետ։ Սովորեցինք «Կռունկ հոպ տուր ու թռի, կռունկ ծափ տուր ու թռի» երգը։

Ճամբարականների ամենից ցանկալի վայրը լողավազանն է, որտեղ անցկացնում են իրենց ժամանակի մեծ մասը։

Օր երրորդ՝

Ճամբարականների հերթական օրը հանդիպում ունեցանք Արտակ Ռշտունու հետ։ Խաղողի և գինու դպրոցում մեր ճամբարականներն ունեցան իրենց ներդրումը՝ մաքրեցինք խաղողի տնկիների համար նախատեսված տարածք, որտեղ ընկեր Արտակը խոստացավ աշնանը նույն խմբով կմասնակից կլինենք գինու պատրաստման գործընթացին։

Օր հինգերորդ՝

Ճամբարականների վերջին՝ հինգերորդ օրը հագեցած էր։

Օրվա առաջին այցելությունը Ագարակն էր։ Ճամբարականները ձիավարեցին։

Հանդիպում ունեցանք տիկին Շողիկի՝ Ջերմոց լաբորատորիայի տիուհու հետ։ Բուսական և կենդանական աշխարհը գրավել էր երեխաներին։ Տիկին Շողիկը տեղեկատվություն փոխանցեց երեխաների ուշադրությունը գրաված կրիաների մասին։

Հագեցած օրվա ավարտին մասնակից եղանք ճամբարային համերգ-ցնծությանը։ Ճամբարականները միացան երգ ու պարին։

Ամփոփումը Հեղինե Խալաթյանի բլոգից:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s