Рубрика: Մեր առօրյան, Լողափնյա ճամբար

Հունիսյան լողափնյա ճամբար, օր առաջին

Ամառային արձակուրդները Հյուսիսում պաշտոնապես սկսված են, ինչի մասին վկայում են այստեղ տիրող լողափնյա տրամադրությունը, անսահման ժպիտները, չդադարող ծիծաղն ու լեցուն առօրյան:

Առաջին օրը սկսվեց, դե իհարկե առավոտյան մարմնամարզությամբ և տարածքի խնամքով, որը նաև ուսուցողական էր շատ ճամբարականների համար: Մեծ թե փոքր սիրով աշխատեցինք բահով, ծանոթացանք գործիքներից օգտվելու անվտանգության կանոններին:

Ծրագրում էր նաև մասնակցություն Բանգլադեշյան պլեներին, որի շրջանակներում մենք ունեցանք այլընտրանքային նկարչություն: Փոքրիկ մատիկները թղթին ներկերով պատկերեցին իրենց երևակայական պատկերները, որոնց մասին կպատմեն տեսանյութում:

Այցելեցինք նաև կրթահամալիրի գինու դպրոց, որտեղ ընկեր Արտակը մեզ պատմեց, որ խաղոն էլ մարդու պես ունի իր անունները, այնուհետև ճամբարականների օգնությամբ շշալցրեցինք և հնեցման մառան տեղափոխեցինք մի քանի շիշ գինի:

Իսկ հիմա մեր ճամբարականների ամենասպասված պահը, եկել ենք լողալու:

Տեսանյութը և նկարաշարը կփոխանցեն ճամբարականների ուրախ ամառային տրամադրությունը և ձեզ :


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s