Рубрика: Լողափնյա ճամբար

Ճամբարային խաղեր

Մասնակիցներ `ճամբարականներ

Պատասխանատու`Նարե Արիստակեսյան

Տևողությունը `երկու ամիս

Նպատակը`զարգացնել

  • համագործակցելու կարողությունը
  • որոշումների կայացման հմտությունը
  • շփման կարողությունը
  • հուզական բանականությունը
  • վստահությունը
  • խոստումները պահելու ունակությունը
  • հոգատարություն ցուցաբերելու հմտությունը
  • արագ կողմնորոշվելու կարողությունը
  1. Դերերը հերթով փոփոխելով խաղում են երկուական մասնակից:Մասնակիցներից  մեկը մյուսի   հետ խոսում է հեռախոսով: Երեխաներից մեկը  սկզբում բարևում է  մյուս երեխային, իսկ հետո հարցնում է. «Դու այսօր ուրա՞խ ես, թե՞ տխուր: Ինչո՞ւ»:
  2. Երեխաներից մեկը շրջվում է ու կանգնում  մեջքով դեպի խումբը: Նա անտառում է և կորել է: Մյուսները հերթով կանչում են նրան. «Ա~ո~ւ»: Կորածը պետք է գուշակի, թե ով է իրեն կանչում, ով է, որ իր մասին հոգ է տանում:
  3. -Լինում է, չի լինում, մի նապաստակ: Նա շատ լավ է ապրում, ունի սիրելի հայրիկ, մայրիկ, եղբայր, քույրիկ, տատիկ և պապիկ: Միայն մի բան կա, որը նրան տխրեցնում է: Նա ինչ-որ բանից շատ է վախենում: Ի՞նչ եք կարծում, ինչի՞ց է վախենում նապաստակը (երեխաները հերթով պատասխանում են հարցին):Եվ այսպես, նապաստակը վախենում է… (երեխաներն ասել էին, օրինակ, աղվեսից, գայլից, արջից…):Հետո  երեխաներին առաջարկում են  շարունակել պատմությունը, հորինել, թե ինչ է պատահում նապաստակին, ինչպե՞ս է լինում, որ նա այլևս չի վախենում: Երեխաները հորինում են իրենց պատմությունները
  4. Երեխաները շարք են կանգնում, վերջի մասնակիցը նկարում է իր առջև կանգնած մասնակցի մեջքին (թղթի վրա) ,նա էլ փորձում է նույնը պատկերել իր առջև կանգնած մասնակցի մեջքին և այդպես մինչև ամենասկզբի մասնակիցը:Վերջում հետաքրքիր է տեսնել մասնակիցները ճիշտ են կողմնորովել թե ոչ:
  5. Երեխաները փորձում են փուչիկի օգնությամբ ստվարաթղթե բաժակները դնել մեկը մյուսի մեջ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s