Рубрика: Նախագծեր

Գարնանային եռօրյա ճամփորդություն Արատես դպրական կենտրոն

Ճամբարի կազմակերպման ժամանակահատվածը՝ մայիսի 28-30

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2-3-րդ դասարանի տարատարիք սովորողներ

Պատասխանատուներ՝ Սիդոնյա Վիրաբյան, Կարինե Մամիկոնյան, Ազնիվ Մանուկյան

Օգնական՝ Անուշ Թորոսյան, Նարե Արիստակեսյան

Մեկնում՝ մայիսի 28-ին, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ 08:30: 

Վերադարձ՝ մայիսի 30, 17:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ 

Երթուղին՝ 

Մեկնում՝ Երևան-Արտաշատ- Արարատ- Երասխ- Արենի- Գետափ- Շատին- Արտաբույնք- Եղեգիս- Արատես երթուղով:

Վերադարձ՝ Արատես -Եղեգիս- Շատին- Օրբելիների քարավանատուն -Վարդենյանց լեռնանցք-Մարտունի- Հայրավանք- Սևան- Երևան երթուղով:

Հայրենագիտական կանգառներ.

  • Հորբատեղ
  • Սմբատաբերդ
  • Արատեսի վանք
  • Եղեգիսի կիրճ
  • Եղեգիս
  • Զորաց եկեղեցի
  • Գետեր՝ Արգիճի, Արփա, Եղեգիս, Արատես
  • Քարավանատուն /Սելիմի լեռնանցք/
  • Սևանա լիճ-Հայրավանք

Նպատակը՝  

  • Դեպի հայրենի բարձունքներ. հայացք բարձունքից։ Սմբատաբերդի բարձունքի հաղթահարում
  • Ուսումնահայրենագիտական ճամփորդության միջոցով  սեբաստացիական ընտանիքների ներառումը հեղինակային կրթական ծրագրերում
  • Սովորողների ինքնուրույնության, ինքնակազմակերպման  հմտությունների և կարողությունների ձևավորում
  • Դպրոց բնության գրկում, նոր հմտությունների ձեռքբերում-զարգացում
  • Բնապահպանական աշխատանքներ դպրական կենտրոնի տարածքում
  • Ամենօրյա մարմնամարզական պարապմունքներ՝ ներառյալ վազքը
  • Գարնանային Արատես՝ ֆոտոպլեներ, նկարչական պլեներ

Ճամբարային գործունեության ուղղությունները

Նախապատրաստական աշխատանք. հրապարակվում է սովորողի բլոգում

  • Քարտեզի միջոցով ճամփորդության երթուղու կազմում
  • Այցելվող երթուղու վերաբերյալ տեղեկությունների հավաքում, ուսումնասիրություն
  • Ճամփորդական ուսապարկի ներկայացում:

Նախահաշիվ Եռօրյա ճամբարի ուղեգրի արժեքը մեկ անձի համար՝ 6000 դրամ

  • Սննդի վճարը՝ 3000, երեք օրվա համար
  • Տրանսպորտի վճար՝ 80.000,  վճարի մի մասը ՝ կրթահամալիրի աջակցությամբ

Տրանսպորտ՝

Անհրաժեշտ իրեր

  • քնապարկ
  • թեթև ուսապարկ, հարմար սպորտային հագուստ, տաք հագուստ, փոխնորդ հագուստ և կոշիկներ, արևապաշտպան շարֆ, գլխարկ
  • տաք գիշերազգեստ և հողաթափեր
  • լողազգեստ, սրբիչ, լողաթափ
  • հիգիենայի պարագաներ 
  • բրդուճներ, ջուր առաջին օրվա համար
  • դիմակ, ախտահանիչ լուծույթ
  • աղբի տոպրակ, ձեռնոցներ
  • անհատական ճամփորդական սպասք
  • սեղանի ինտելեկտուալ խաղեր
  • նկարչական պարագաներ
  • հեռադիտակ

Եռօրյա ճամբարի աշխատակարգ․

Օր 1

08։30-Մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

Կանգառ Արփայի հովտում 

11։00 Կանգառ Հորբատեղիում, ընդմիջում 

Մինչև 15։30 Սմբատաբերդի բարձունքի հաղթահարում

16։00-Ժամանում Արատես, իրերի տեղավորում

17։00 Գյոլի բացում․ լող

18։00 Հանգստի ժամ 

18։30 Միջավայրի խնամք

20։00 Ընթրիք

21։00 Խարույկ, օրվա ամփոփում

22։00 Հիգիենայի ժամ, քնի նախապատրաստություն

Օր 2

08։30 Վերկաց 

09։00 Նախավարժանք

09։30 Ուսումնական ժամերգություն Արատես վանքում

10։00 Նախաճաշ

11։00 Ներարատեսյան պտույտ, քայլք դեպի Խաչոց ձոր

12։00 Հանգիստ

13։00 Ուսումնական մեղվանոց․ պարապմունք մեղվանոցում

14։30 Ճաշ

15։30 Լող բացօթյա լողավազանում

17։00 Ռազմամարզական գոտու ներկայացում, մարզական խաղեր, ֆուտբոլային հանդիպում Հյուսիսային և Արևելյան դպրոցների սովորողների մասնակցությամբ

18։30 Նկարչական-լուսանկարչական պլեներ, սեղանի խաղեր

20։00 Ընթրիք

21։00 Խարույկ, օրվա ամփոփում

22։00 Հիգիենայի ժամ, քնի նախապատրաստություն

Օր 3

08։30 Վերկաց 

09։00 Նախավարժանք

09։30 Նախաճաշ

10։00 Միջավայրի խնամք, սենյակների հարդարում

11։00 Մեկնում

Կանգառ 1՝ Եղեգիս, Զորաց եկեղեցի

Կանգառ 2՝ Արգիճի գետ

Կանգառ 3՝ Սելիմի քարավանատուն

Կանգառ 4՝ Սևանա լիճ-Հայրավանք

Ակնկալվող արդյունքը՝Ճամբարականների տպավորությունների ներկայացում բլոգներում՝ պատումի տեսքով։

Նախագիծը՝ Սեդա Վիրաբյանի

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s