Рубрика: Կարծիքներ

Կարել Չապեկ: Առակների մեկնաբանում:

Աքաղաղ

Չի լուսանում։ Ես դեռ ազդանշան չեմ տվել։

Աքաղաղը խորհրդանշում է մարդուն, ով վստահ է որ աշխարհում ամեն ինչ իրենից է կախված: Մարդ, ով համարում է որ հենց ինքն է աշխարհի առանցքը:

Ճնճղուկ

Մեծ բան է՝ սոխա՜կ։ Մենք, ճնճղուկներս, ավելի շատ ենք։

Առակը ներկայացնում է մարդկային ինդիվիդուալիզմի գաղափարը: Սոխակը, որ այս պարագայում միայնակ է, բայց տաղանդավոր ու տարբերվող և հակառակ կողմում ճնճղուկների խումբը, որոնց ուժը հենց միայն միասնության մեջ է:

Կոճղ

Ինչո՞ւ չեն ասում․ «Արժանապատիվ կոճղ»։

Կարծում եմ այս արտահայտությունը ստիպում է մտածել: Կոճղը, որ նախկինում, հավանաբար, արժանապատիվ ծառ է եղել, սովորաբար մոռացվում է և չի էլ նշմարվում իր անցած արժանապատիվ ուղին:

Աղվես

Բոլոր կենդանի արարածները բաժանվում են երեք կարգի՝ թշնամիների, մրցակիցների և որսի։

Կյանքում, երևի, բոլորս ենք ստիպված աղվես լինել մեր տեղը գտնելու համար: Ով կլինես դիմացինիդ աչքերում դու որոշողը միայն ինքդ ես:

Աշխատանքի բաժանում

Ես կնայեմ, թե դուք ինչպես եք աշխատում, իսկ դուք կնայեք, թե ես ինչպես եմ ուտում։

Մարդկային խորամանկությունը սահմաններ չունի: Ամեն բան կախված է ճիշտ տեսանկյունից և ձևակերպումից: Ուտելն էլ աշխատանք է, ինչ խոսք, սակայն հարցը նրանում է թե արժե արդյոք սեփական կյանքի հանդեպ նման մոտեցում ցուցաբերել:

Միօրիկ

Հարյուրամյա՜ կրիա։ Ինչպե՞ս կարելի է այդպես հրեշավոր կերպով հետամնաց լինել։

Ամեն մեկս մեր մտահորիզոնը և աշխարհընկալումը ձևավորում ենք մեր կյանքի փորձի շրջանակներում: Ոչ կրիան երբևիցե կհասկանա միօրիկի կյանքի հմայքը, ոչ էլ միօրիկը կրիայի իմաստությունը:

Ճնճղուկ

Ինչպե՜ս, արտույտն իրավացի՞ լինի։ Դա բացառված է։ Ճշմարտությունը մեկն է, և այն՝ ճնճղուկային։

Միայն սեփական ճշմարտությունը փաստող անձնաորությունը, իրարականում փաստում է սեփական մտավոր աղքատության իրողությունը:

Ծածան

Ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել՝ խորասուզված օդում։

Ծaծանն այդքան գեղեցիկ ու վառ կարծես երջանկության գոյության վկան լինի կապույտ երկնքում: Ցավոք կենդանի էակները շատ ավելի երկրային ու հոգսաշատ են:

Էշ

Թո՛ւհ։ Այսպիսի լուրջ պահ, և կեռասենին առանց քաշվելու ծաղկում է իր համար։

Հավերժ ամեն ինչից դժգոհ մարդը երբեք չի կարող հասկանալ իր առօրյա հոգսերով երջանիկ կողակցին:

Աշնան տերև

Ժամանակի պահա՞նջը։ Գիտենք՝ սոսափել քամու դեմ։

Ժամանակը, երևի թե ամենաէական չափորոշիչը մարդու կյանքում: Որքան էլ ողջ կյանքի ընթացքում սոսափենք , միևնույնն է աշնան տերևի պես մենք էլ պիտի պոկվենք, գնանք:

Փտում

Ես էլ եմ քայլում ժամանակի հետ։

Ժամանակի հետ քայլելը ի վերջո, որքան էլ որ գրավիչ թվա միևնույնն է ի վերջո հանգեցնում է այն մտքին, որ մենք էլ ժամանակի հետ անցնում ենք ու գնում:

Հարևան

Այդ Արքիմեդը վախկոտի ու դավաճանի մեկն է։ Թշնամին ներխուժում է մեր քաղաքը, իսկ նա իր գծագրերն է գծագրում։

Կողքից դատել հարևանին և մեկնաբանել ուրիշի անելիքները սեփականով զբաղվելու փոխարեն:

Կատոն ավագ

Ի՞նչ։ Սո՞վ։ Աղքատությո՞ւն։ Անբերրիությո՞ւն։ Դատարկ բան։ Ամենից առաջ անհրաժեշտ է Կարթագենը կործանել։

Երբ մարդը իր վրա վերցնում է որևէ պատասխանատվություն ամենից առաջ պետք է ունենա պարզ գիտակցությունն այն բանի, որ իր կարևորագույն առաքելությունը գերագույն նպատակին ձգտելու ճանապարհին մարդկային արժեքների մասին հիշելն է:

Ներոն

Քրիստոնյաների հետապնդումը հերյուրանք է։ Մենք միայն հերքում ենք նրանց հայացքները։

Միշտ չէ, որ քեզ հետ անհամակարծիք մարդիկ հետապնդում են քեզ: Պարզապես, որքան մարդ այդքան կարծիք:

Աթիլլա

Մենք էլ ենք եկել աշխարհը փրկելու։

Աթիլլան լինելով նվաճող առաջնորդ բնականաբար համարել է, որ իր առաքելությունն էլ աշխարհը փրկելն է, այնինչ հակառակ կողմում կանգնածը համակարծիք չի լինի իր հետ:

Դիկտատոր

Ես հասա համախոհության։ Բոլորը պետք է հնազանդվեն։

Երբեմն հենց այս մոտեցումն է, որ ստիպում է մեծ ամբոխին հաոաքոել և կազմակերպվել: Համախությունը որպես էդպիսին տարածական հասկացություն է և իդեալական լինել չի կարող:

Բռնակալ

Էյ դո՜ւք, տականքնե՛ր։ Ես ձեզանից փառապանծ ազգ ստեղծեցի։

Բռնակալները պատմության մեջ հիշվում են որպես յուրահատուկ հոգեբանությամբ առանձնացած մարդիկ: Այս տեսակի մարդիք համոզոած են լինում, որ մարդանոեր գործ են անում, իսկ մարդկությունը դա չի գնահատում:

Կոնկիստադոր

Ողորմած աստված, դու հո գիտես, որ անմարդկայնությունը խորթ է ինձ։ Բայց ախր աստեկը մարդ չէ։

Մարդը գերագույն արժեք է: Բոլորիս կյանքում էլ հաստատ պատահում է երբ ինքներս էլ գիտակցելով սեփական սխալը ինքներս մեզ արդարացնում ենք:

Քննադատ

Ինչո՞ւ պետք է իմանամ, թե աշխարհն ինչպիսին է։ Բավական է որ գիտեմ, թե նա ինչպիսին պետք է լինի։

Մարդու կյանքում միակ ՙՙպետք է՚՚ պետք է լինի սեփական կյանքի վերաբերյալ: Սակայն հավերժ ամեն ինչից դժգոհ մարդիկ սպասում են, որ աշխարհը պետք է ձգտի հասնել անձի ստանդարտներին:

Քննադատական դոդոշ

Իմ կարծիքով, օձը չպետք է այդքան երկար լիներ։

Մեր կարծիքը դիմանիցինի մասին մեծամասամբ հետաքրքրում է միայն հենց մեզ: Օձին երբեք չի հետաքրքրի, թե ինչ չապսի նա պետք է լինի ըստ դոդոշի:

Ճանճը պատուհանի ապակուն

Այժմ ես գիտեմ, թե որտեղ է կեցության սահմանը։

Երբեք պետք չէ կարծել, որ մեր կեցությունը սահման ունի: Ճանճը չի կարող իմանալ որ պահին կբացվի պատուհանը և այդ սահմանը կփոխվի: Միակ սահմանը կյանքում մեր գլխում է:

Հայելի

Մարդը լոկ իմ պատկերացումն է։

Ամեն բան, որ կա մեր կյանքում մեր պատկերացումն է: Մարդու մասին մեր պատկերացումները նույնպես միայն մեր գլխում են, իսկ հայելին շատ անգամ չի արտացոլում մեր պատկերացումները :

Միօրիկ

Պատմությո՞ւն։ Այդ ինձ ոչինչ չի ասում։

Կան մարդիկ, ովքեր ապրում են միայն այս օրով: Պատմությունը նշանակություն չունի, կարևորը միայն այս պահն է:

Մարդը սարդոստայնում

Սպասելը նույնպես հեշտ աշխատանք չի։

Կյանքում ամնադժոար բանը, որ պատահել է ինձ հենց սպասելն է: Ժամանակը կանգ է առնում իսկ սպասումը պահանջում աոլի շատ ջանքեր քան որևէ աշխատանք:

Ոչխար

Թող մորթեն, բայց ինչո՞ւ են տանում։

Այս առակը նկարագրում է հենց մարդկանց այն տեսակը, ովքեր սիրում են դժոարություններին բախվել դեմ առ դեմ և խուսափել հենց այդ անտանելի սպասումից:

Հոռետես

Ձեր կարծիքով գարունը կգա՞։ Սիրելիս, դուք լավատես եք։

Երբ կանգնած ես մի կետում, որդեղից կա երկու ճանապարհ. դեպի ոատը կամ դեպի վատը, մարդիք բաժանվում են երկու տեսակի: Առաջինները հավատում են որ գարունը կգա, իսկ մյուսները ոչ:

Պատգամ

Ինչ որ չես կարող անել ինքդ, հրամայիր ուրիշին։

Այս պատգամով առաջնորդվում են շատերը, սակայն միշտ չէ, որ սա արդյունավետ ճանապարհ է նպատակին հասնելու համար: Ոչ ոք չի կարող քո աշխատանքը կատարել ավելի լավ քան դու ինքդ:

Սեր ժողովրդի նկատմամբ

Միայն մեր կուսակցությունն է մեծարում մեր մեծ, հերոսական ժողովրդին։ Բոլոր մյուս կուսակցությունները դավաճաններ են, վախկոտներ, ծախված հոգիներ ու սրիկաներ։

Բոլոր սրակաները, ծախվածները և վախկոտները նույնպես մեր ժողովրդի մի մաան են, իսկ իրական սերը սահմաններ և պիտակներ չի ճանաչում:

Պետական գործիչ

Պետության օգո՞ւտը։ Դա կամ այն է, ինչը օգտակար է մեզ, կամ այն, ինչը օգտակար է մնացյալներին։

Առակը ցույց է տալիս բոլոր ժամանակների պետական գործիչների ցինիզմը: Բոլոր ժամանակներում պետությունը նույնացվել է պետական գործչին իսկ ժողովուրդը մնացել հակառակ կողմում:

Բռնակալ և փիլիսոփաներ

Ես կգործեմ, իսկ դուք կսկսեք իմ գործողությունների համար հիմունքներ որոնել։

Բռնակալները երբեմն հիմունքերի կառիք էլ չունեն իրենց զավթիչ գործողություններն արդարացնելու համար: Պարզապես կարող են հրամայել փնտրել դրանք և շարունակել բաոարարել սեփական հիվանդագին պահանջմունքները:

Խոզ և մարգարիտ

Բը՜ռռ։ Այս ի՞նչ են լցրել իմ կեղտաջրի մեջ։ Սա ի՞նչ խոզություն է։

Բոլորս սովոր ենք կարծել, որ իրական մաքրությունը հենց այն է, ինչին մենք սովոր ենք:

Դիվանագիտություն

Մենք, անշուշտ, դատապարտում ենք բռնությունը, բայց պատրաստ ենք զենք տրամադրելու։

Կռվել սեփական նպատակներին հասնելու համար ուրիշի ձեռքերով: Մարդու տեսակի բնութագրում, ով ուրիշի ձեռքերով կատարում է իր սև գործն ու մաքուր մնում:

Չեզոք

Չեզոքությո՞ւն։ Այդ նշանակում է վաստակել պատերազմում, որ վարում են ուրիշները։

Շեզոքությունը ոչ այդքան պարզ բան է: Չեզոք մարդիք սովորաբար պարզ չեն լինում, և հոգում ունենում սեփական կարծիքը:

Իմպերիալիստ

Ուժերի հավասարակշռությունն այն է, երբ մեր կողմն է գերակշռությունը։

Երևի թե, հենց սա է իմպերիալիստների հաջողության գաղտնիքը: Կյանքում մարդիկ կան, ովքեր համարում են իրենց ունեցածը բավարար միայն այն դեպքում, երբ համեմատական կարգով մի փոքր ավելին է:

Գաղութացում

Իսկ հիմա հայրաբար հոգանք նրանց մասին, ովքեր ողջ են մնացել։

Թերթեր

Ճշմարտությունը լոկ այն է, որը ծառայում է մեր կուսակցության շահերին։

Ամեն մարդ հոգեբանորեն կառուցված է այնպես, որ ընդունում է միայն իրեն հարմար ճշմարտությունը: Միայն կյանքի փորձն ու իմաստությունը կարող են սովորեցնել ընկալել նաև հակառակը:

Խմբագրությունում

Այստեղ ահա հաղորդագրություն է ստացվել, որ միջոց է գտնված գեղձուռուցքի ժանտախտի դեմ։ Դուք չգիտեք՝ մեր կուսակցությունը ժանտախտի կո՞ղմ է, թե դեմ։

Յուրաքանչյուր ստացված ինֆորմացիա իր մեջ կրում է այն մատուցողի կարծիքը: Հատկապես այս առակը արդիական է մեր օրերում երբ խոսքի ազատությունը երբեմն հատում է թույլատրելի սահմանը:

Դիվանագիտություն

Փա՜ռք աստծու, պայմանագիրը կնքված է։ Այժմ եկեք մտածենք, թե ինչպես պիտի խախտենք այն։

Յուրաքանչյուր պայմանավորվածություն կրում է ժամանակվոր բնույթ, քանի դեռ կողմերից մեկը չի գտել առավել արդյունավետ տարբերակ այն խախտելու:

Երկրի կառավարիչ

Ես հայրենիքի սիրո շլացուցիչ օրինակ տվի․ երեք հարյուր հազար մարդու ստիպեցի իրենց կյանքը զոհաբերել նրան։

Ցավալի իրականություն, որը մենք զգացինք մեր սեփական մաշկի վրա: Ցավոք երկիրը կառավարում են մարդիկ ում համար մարդկային կյանքը արժեք չունի:

Միջազգային համաձայնություն

Ճագարներ, դուք հավերի հետ պայմանագիր կնքեցիք, որ իրար չեք խժռի։ Տեսնենք, թե ինչ կասի դրան բազեն։

Միջազգային հարթակներում սովորաբար հաշտության պայմանագրերը կնքվում են այն կողմերի միջև, որոնք առանձնապես ինչ-որ բան չէին էլ որոշում:

Գայլ

Այս խոյը զզվելի դիտավորություն ուներ՝ ուզում էր թաքնվել ինձանից։

Ուժեղի առաջ միշտ էլ թույլն է մեղավոր: Մարդը իր քմահաճույքներն ու վատ արարքները արդարացնելու համար միշտ էլ պատճառ կգտնի:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s