Рубрика: Կարծիքներ

Լռություն։ Հարուկի Մուրակամի

Ստեղծագործության հատվածը վերցված է Գրական ակունբի էջից: Հաճախ տարբեր հեղինակների կարդալիս,պատահում է, հանդիպում են ստեղծագործություններ, որ ստիպում են երկար մտածել ու ամեն նախորդ միտքը ծնում է հաջորդ ավելի խորը միտք և դա կարող է անսահման տևել: Այս ստեղծագործությունը հենց այդ տեսակին էր պատկանում: Կարդալու ընթացքում առաջին զգացողությունը, որ առաջացրեցին հեղինակի՝ Օձավայի հիշողությունները, կարեկցանքն էր։ Դեպքերի զարգացմանը զուգահեռ, կարծես թե, զարգանում է մարդու մտածողությունը, ստիպելով ավելի սթափ և իրատեսական նայել կյանքին և մեզ շրջապատող մարդկանց։

Լավագույն դասը որ մարդը ստանում է կյանքի ընթացքում դա սեփական սխալների հիման վրա ձեռք բերված գիտելիքներն են: Կարևոր նախապայման է, սակայն, ստացած փորձը ճիշտ վերլուծելը և ճիշտ հետևություններ անելը: Աշխարհում ամենքս որպես անհատ շրջապատված ենք մարդկանցով, ովքեր նույնպես անհատականություններ են բոլոր իրենց լավ և ամենավատ առանձնահատկություններով: Խնդիրը նրանում է , որ որքան շուտ մարդը գիտակցի այն իրականությունը, որ պայքարել դիմացինի չարության, նախանձի և կեխծիքի հետ պարզապես անիմաստ է, այնքան ավելի շատ ժամանակ նա կկարողանա տրամադրել սեփական կյանքին , պարզապես շրջապատելով ինքն իրեն հարազատ մարդկանցով։ Այս պարագայում միայն մենք կկարողանանք խնայել մեր կյանքի ամեն րոպեն մեր հարազատների հետ վայելելու, ինքներս մեզ հետ ժամանակ անց կացնելու համար: Եվ ի վերջո, մեր կյանքում տեղի ունեցող ամեն ինչի պատճառը միայն մենք ինքներս ենք:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s