Рубрика: Մուտքի ճամբար

Մուտքի ճամբար, օր երկրորդ

Մուտքի ճամբարի մեր առօրյան ամեն օր ավելի ու ավելի հագեցած է դառնում, ստիպելով մտածել որ ավելի հագեցած օր դժվար թե կրկնվի, բայց ինչ-որ բան հուշում է, որ ենթադրություններ անելը դեռ վաղ է ։

Օրվա առաջին մասում ծանոթացանք հայկական ծիսական երգերին, զատկի ծեսին նվիրված ձվախաղերին, որոնք, թեև, նախատեսված են երեխաների համար բավականին մեծ զվարճանք պարգևեցին մեզ:

Հաջորդ հանդիպումը տիկին Մարիետ Սիմոնյանի հետ էր, զրուցեցինք մեր մասնագիտական հմտությունների, մանկավարժության դերի և կարեվորության, հատուկ դպրոցների մասին։ Քննարկեցինք հատուկ մանկավարժների կարիք ունեցող երեխաների ինտեգրման խնդիրը հասարակության մեջ։

Հաջորդ մեր կանգառը գինու դպրոցում էր։ Հետաքրքիր, հաճելի և շատ ճանաչողական զրույց ունեցանք ընկեր Արտակի հետ, ով մեզ պատմեց խաղողո վազերի տեսակների , տարածքային առանձնահատկությունների և այժմ ոլորտում առկա հիմնական խնդիրների մասին: Ծանոթացրեց պատրաստման տեխնոլոգիային և հրավիրեց համտեսի:

Գերակտիվ օրվա ակտիվ ավարտը տեղի ունեցավ Մայր դպրոցի մարզասրահում, որտեղ մենք լիցքավորվեցինք նոր ուժերով և սպասում ենք մեր ճամբարային հաջորդ օրվան։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s